ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Չինաստանում հայտարարել են կոռուպցիայի դեմ հաղթանակի մասին
11:25, 18.12.2018 | mamul.am
7742 | 1

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինփինը բարեփոխումների քաղաքականության սկզբի 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է երկրում կոռուպցիայի դեմ վճռորոշ հաղթանակի մասին, գրում է Lenta-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին:

Նա նշել է այն հաջողությունները, որոնց հասել է Չինաստանը վերաձևավորման 40 տարիների ընթացքում:

«Կոռուպցիայի դեմ պայքարում վճռորոշ հաղթանակ ենք տարել: Հետագայում ևս անհրաժեշտ է պայքարել այդ խնդրի դեմ: Անհրաժեշտ է հրաժարվել կոռուպցիայի բոլոր տարրերից, աջակցել կադրային շարքերում զտումներին, կառավարության ներսում ազնվությանն ու սթափ քաղաքականությանը»,- ասել է Ցզինփինը:

Նշվում է, որ 2013թ. իշխանության գալու պահից Սի Ցզինփինն իր կուսակցությունում կոռուպցիայի դեմ պայքար է սկսել: 5 տարվա ընթացքում իրենց պաշտոններից զրկվել և կալանավորվել է մոտ 100 հազար պաշտոնյա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր