ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իլոն Մասքը բացել է ստորգետնյա առաջին արագընթաց թունելը
15:55, 19.12.2018 | mamul.am
16615 | 0

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը Լոս Անջելեսում բացել է ստորգետնյա առաջին արագընթաց թունելը, հաղորդում է CNBC հեռուստաալիքը:

Մասքի խոսքով՝ թունելի միջով արագ երթևեկության համար մեքենաների համար կողային անիվներ են նախատեսված:

Նշվում է, որ թունելի բացման պաշտոնական արարողության ժամանակ ցուցադրվել է Tesla մակնիշի մեքենան: Ակնկալվում է, որ էլեկտրական մեքենան թունելով կանցնի ժամում մինչև 150 մղոն (241 կմ/ժամ) արագությամբ:

«Կարծում եմ՝ սա պատմական պահ է»,- ասել է Մասքը՝ բացելով իրեն պատկանող Boring Company-ի թունելը:

Իլոն Մասքը բացել է ստորգետնյա առաջին արագընթաց թունելը

Իլոն Մասքը բացել է ստորգետնյա առաջին արագընթաց թունելը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր