ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման դեպքում
02:10, 03.01.2019 | mamul.am
15424 | 0

Աղեստամոքսային տրակտի բնականոն աշխատանքի և տոնուսի բարձրացման համար բժիշկները խորհուրդ են տալիս նախապես գազը հեռացրած հանքային ջրին ավելացնել 15-20 կաթիլ կիտրոնահյութ և խմել նախաճաշից 30 րոպե առաջ:

Երեկոյան` ընթրիքից առաջ, հանքային ջրի բաժակը տաքացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ որևէ դեղաբույս (սուսամբար, անանուխ), թրմել մեկ ժամ, ապա քամել, ավելացնել մեղր ու դանդաղ խմել: Բուժման կուրսը երկու շաբաթ է:

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման փուլում գրգռված ստամոքսի և աղիների ախտանշաններն են` այրոցը, սրտխառնոցը, բերանի դառը համը, փորացավը, փորկապությունը, ախորժակի կորուստը, վատ մարսողությունը:

Ընդունել 100-200գ եփած դդում` օրը 1-2 անգամ: Լավ է նաև հում կարտոֆիլի (նախընտրելի է կարմիր տեսակը) հյութը:

Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում օգտագործել եզան լեզվի թարմ հյութը. օրական երեք անգամ` մեկ ճաշի գդալ` ուտելուց մեկ ժամ առաջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր