ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն զորքերը հանում է Սիրիայից
21:15, 19.12.2018 | mamul.am
14260 | 0

ԱՄՆ-ն սկսել է զորքերը Սիրիայից հանելու գործընթացը, այս մասին այսօր հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը:

«Մենք սկսել ենք զորքը ետ վերադարձնելու գործողությունը»,- հայտարարել է նա: Իր հերթին Reuters-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զորքերը դուրս հանել 60-100 օրվա ընթացքում, իսկ Պետդեպարտամենտի աշխատակիցներին կտարհանեն 24 ժամվա ընթացքում:

Ըստ Սանդերսի՝ 5 տարի առաջ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը եղել է հզոր ու վտանգավոր ուժ Մերձավոր Արևելքում: Այժմ, սակայն, ԱՄՆ-ն ավիրել է ԴԱԻՇ-ի տարածքային խալիֆայությունը:

Նշենք, որ ԱՄՆ-ն իր զորքերն Իրաք մտցրեց 2014-ի հունիսին, Սիրիա՝ 2014-ի սեպտեմբերին:

Այնուամենայնիվ, այս հաղթանակները չեն նշանակում, որ դադարեցվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ գլոբալ կոալիցիայի գոյությունն Իրաքում և Սիրիայում, նշել է Սանդերսը: «ԱՄՆ-ն և իր դաշնակիցները պատրաստ են նորից գործել բոլոր մակարդակներով, որպեսզի պաշտպանեն ԱՄՆ-ի շահերը, երբ դա անհրաժեշտ լինի: Մենք շարունակելու ենք աշխատել այն ուղղությամբ, որ զրկենք ծայահեղական իսլամիստներին տարածքից, ֆինանսավորումից, աջակցությունից»,- նախազգուշացրել է քարտուղարը:

Նշենք, որ ինչև վերջերս Սիրիայում կար 2000. Իրաքում՝ 5200 ամերիկյան զինվորական:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր