ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քոչարյանի «աջակիցները» կփորձեն հավաքել գոնե 100 մասնակից
11:45, 20.12.2018 | mamul.am
15475 | 14

Վերջին օրերին համացանցում ակտիվորեն քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից կազմակերպված և սպասվող հանրահավաքների թեման: Քաղաքացիները հիմնականում ծաղրում են հանրահավաքի մասնակիցներին, նրանց քանակը և քաղաքական «ծագումնաբանությունը»: Համաձայն շրջանառվող լուրերի, Քոչարյանի սակավաթիվ աջակիցները պլանավորում են նոր միջոցառումներ: Ասում են՝ վերջինները ծրագրում էին Երևանում բողոքի նոր ցույցեր՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու պահանջով, սակայն հաշվի առնելով նախկին փորձը, հրահանգ են ստացել ակցիաներն անցկացնել Արցախում: Ասում են նաև, որ առաջիկայում նման փորձ կլինի Ստեփանակերտում: Համաձայն շրջանառվող լուրերի, վերջիններն այդ կերպ հույս ունեն մի քանի տասնյակ մասնակցի փոխարեն ցույցերում ներգրավել գոնե 100 մասնակից:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր