ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Որո՞նք են աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարանները
03:50, 02.01.2019 | mamul.am
12867 | 1

«Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարաններ»-ի ցուցակը գլխավորում է Սիեթլի կենտրոնական գրադարանը: Այն նախագծել են հոլանդացի ճարտարապետ Ռեմ Քուլհասը և ամերիկացի դիզայներ Ջոշուա Ռամուսը: Գրադարանը Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի 150 ամենասիրելի կառույցներից մեկը:

Ցուցակը համալրում է Կալիֆորնիայի համալսարանի Գեյզել գրադարանը, որը ամենաժամանակակից գրադարաններից մեկն է աշխարհում: Այս գրադարանն իր անունն ստացել է Թեոդոր Գեյզելի պատվին: Առաջին հայացքից տիեզերանավի տեսք հիշեցնող կառույցը ոգեշնչման աղբույր է եղել բազմաթիվ գիտահանրամատչելի ստեղծագործությունների համար. նրա օրինակով է ստեղծվել Լեոնարդո ԴիԿապրիոյի դերակատարմամբ Inception ֆիլմի ձնե աշտարակը:

Յոթնյակի մեջ է Դուբլինի Երրոդրություն քոլեջի (Trinity College) գրադարանը, որն ամենահինն է Իռլանդիայում: Հիմնադրվել է 1592-ին Եղիսաբեթ Առաջին թագուհու կողմից: Այնտեղ պահվում են գրադարանի ավելի քան 200 հազար հնագույն գրքեր:

Իր տեսքով ամենայուրօրինակ գրադարան է Նիդերլանդների TU Delft գրադարանը: Գրադարանում պահվում են ավելի քան 862 հազար գրքեր և 16 հազար ամսագրեր: Իրական գրադարանը գտնվում է գետնի տակ, ուստի դրսից այն տեսանելի չէ: Արտաքինից երևում է միայն գրադարանի կտուրը, որն իրենից մարգագետին է ներկայացնում և հսկա կոնե աշխատակը, որ խորհրդանշում է տեխնոլոգիաները:

Ալեքսանդրիայի աշխարհահռչակ գրադարանը հինգերորդ տեղում է: Ալեքսանդրիայի հին գրադարանը կառուցվել էր Ալեքսանդր Մեծի օրոք:

«Աշխարհի յոթ ամենագեղեցիկ գրադարաններ»-ի ցուցակի վեցերորդ և յոթերորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են Գերմանիայի Շթութգարդի և Սինգապուրի Բիշան (Bishan) հանրային գրադարանները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր