ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հատուկ կարգադրություն. ռեստորաննե՞րը պետք է ստուգեն ելույթ ունեցողների հարկային պարտավորությունները. «Ժամանակ»
10:20, 22.12.2018 | mamul.am
9007 | 2

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա:

Ստացվում է, որ ռեստորանները կամ հանդիսությունների սրահները երաժիշտներ կամ թամադաներ հրավիրելուց առաջ պետք է ստուգեն նրանց գրանցման վկայականները, ունեն հարկային պարտավորություններ, թե ոչ, և միայն դրանից հետո թույլ տան իրենց մոտ ելույթ ունենալ, այլապես կտուգանվեն: Մնում է բանկերն էլ մի գրություն ուղարկեն և պահանջեն, որ հյուրերի մեջ չլինեն ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցողներ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր