ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Գողացողը կարդում ա՝ ոնց ա ոստիկանությունն իրեն արդարացնում». անիվների կողոպուտը Ոստիկանությունը «մտացածին եզրահանգում» է համարում
01:05, 25.12.2018 | mamul.am
7621 | 1

Օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Սարգսյանի գրառումն էինք ներկայացրել ձեր ուշադրությանը, որում նա մասնավորապես ասում էր. «Առավոտը բարի չեր հարևանիս համար, մի քանի օր առաջ նույնը արել են մեկ այլ հարևանի մեքենայի հետ: Այսինքն, մենք գործ ունենք սիստեմատիկ գողությունների հետ: Եթե հանցագործը վերադառնում է հանցագործության վայր, դա շատ վատ է: Ու նման տեսարանների կարող ենք հանդիպել քաղաքի տարբեր բակերում: Ոստիկանության հարգելի աշխատակիցներ այս վիճակին պետք է վերջ տրվի, չեմ կարծում որ ժողովրդավարությունը նշանակում է ամենաթողություն»:

Այս հայտարարությանը կարճ ժամանակ անց արձագանքել է ՀՀ ոստիկանությունը՝ հետևյալ տեքստը հրապարակելով իր ֆեյսբուքյան էջում. «Ժամեր առաջ Աշոտ Սարգսյան տվյալներով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում առանց անիվների մեքենայի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ առավոտը բարի չէր հարևանի համար։ Օգտատիրոջ ներկայացրածով՝ մեքենայի անիվները գողացել են։
Նախ տեղեկացնենք, որ ոստիկանությունում նշված մեքենայի անիվների գողության վերաբերյալ ահազանգ չի հնչել։ Այսուամենայնիվ, հրապարակման հիման վրա ոստիկանները հայտնաբերել են մեքենայի տիրոջը։ Վերջինս իր վրդովմունքն է հայտնել մեքենան լուսանկարելու և լուսանկարը սոցցանցում հրապարակելու կապակցությամբ։ Նա հայտնել է նաև, որ անիվները չեն գողացել. ինքն է հանել վերանորոգելու համար։
Ոստիկանությունը այդ օգտատիրոջը և առհասարակ բոլորին հորդորում է զարկ չտալ երևակայությանը, զերծ մնալ իրականության հետ որևէ աղերս չունեցող հրապարակումներ և մտացածին եզրահանգումներ անելուց»։

Օգտատերերը, սակայն, չեն հավատում ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը: «Հիմա գողացողը կարդում ա, թե ոնց ա ոստիկանությունն իրա արած գողությունը արդարացնում: Հով, իրա համար ծախում ա ակերը, մեկա չեն բռնելու», «Առանց ֆառ ֆռֆռացող Porsche Cayenne, Mercedes GL, Wolksvagen Tօuareg - ների հարյուրավոր տերերը իրանք են հանել իրանց ֆառերը, շառ չանեք հակարց խեղճ գողերի վրա», «ՀՀ ոստիկանություն, մի հատ նորից ձեր գրածը կարդացեք, Կանեփ-կակաչ 2019 միջոցառումից հետո՞ եք էս գրառումը արել», «Ձեր ծխածից էլի կա՞» և այլն:

Իսկ հանցագործության մասին ահազանգած օգտատերը պնդում է. «Ես իմ գրած ամեն բառի համար պատասխանատու եմ, եթե տուժածը չի ցանկակացել հայտնի ոստիկանություն, բայց բակի բնակիչներին ասել է գողացել են, դա չի հերքում այն փաստը, որ նման դեպք տեղի է ունեցել: Այդ գրառմանս տակ էլ բազմաթիվ մարդիկ նկարներ են հրապարակել իրենց բակերում կատարված գոությունների վերաբերյալ... Բարձրաձայնում ենք, որ զգոն լինեն, բայց փոխանակ ուսումնասիրեն մանրամասն, նենց գրառում են անում, որ քաղաքացիները մյուս անգամ չեն էլ դիմի ու հիասթափվում են...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր