ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Բաղրամյան 26-ում Աննա Հակոբյանի նախաձեռնած ամանորյա միջոցառմանը կմասնակցի շուրջ 300 երեխա
18:55, 25.12.2018 | mamul.am
21813 | 8

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Բաղրամյան 26 հասցեում տեղի կունենա ամանորյա միջոցառում, որին մասնակցում են Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների, պատերազմում անհայտ կորածների թոռնիկները, Ապրիլյան մարտական գործողություններում զոհված զինծառայողների զավակները, մանկատան, սիրահայերի, սահմանամերձ գյուղերի 7-13 տարեկան երեխաներ:

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ կմասնակցի շուրջ 300 երեխա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր