ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը դեկտեմբերի 27-ին 5 ժամով փակ է լինելու
02:05, 27.12.2018 | mamul.am
6459 | 0

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ:

Շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը մինչ ժամը 20:00-ն փակ է լինելու երթևեկության համար, հայտնում են ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր