ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
ՍՊԸ-ի 60% բաժնետերը Վանեցյանի հայրն է
15:50, 27.12.2018 | mamul.am
28730 | 26

Համացանցում շարունակում է քննարկվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Էյ Բի Տրանս» ընկերության կողմից որպես նվեր ստացած զրահապատ թանկարժեք Toyota Land Cruiser-ը: 2014-ին հիմնադրված ՍՊԸ-ի 60 տոկոս բաժնետերը Վանեցյանի հայրն է: Ասում են՝ Արթուր Վանեցյանի անվտանգությունն այն աստիճան է ուժեղացված, որ բացի զրահապատ մեքենան, ավելացել է նաև նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցների թիվը: Համացանցի օգտատերերը հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է Վանեցյանի հայրն ընկերության անունից տալիս այդ մեքենան: «ԱԱԾ պետի կողմից մասնավոր ընկերության կողմից 200 հազար դոլարանոց մեքենա անհատույց օգտագործման իրավունքով նվեր ստանալը, առնվազն ընկալելի չէ։ Մասնավոր ընկերությունն ինչո՞ւ պետք է պետական բարձրաստիճան պաշտոնյային նման թանկարժեք նվեր տա»,- գրել է քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր