ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Մանդարինի օգտակար հատկությունները
21:25, 03.01.2019 | mamul.am
15305 | 0

Քչերը գիտեն, որ մանդարինի հայրենիքը համարվում է Չինաստանը: Ասիական պետություններում այն լայն տարածում է ստացել, քանզի ցիտրուսային բոլոր մրգերի մեջ մանդարինն ամենացրտադիմացկունն է: 19-րդ դարի սկզբին մանդարինը բերել են Եվրոպա, որտեղից էլ սկսել է դրա տարածումը:
Մանդարինը հարուստ է B և P խմբի վիտամիններով, A պրովիտամինով, ակսորբինային թթվով, հանքային և այլ աղերով:
Ցիտրուսների նկատմամբ ալերգիայի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ստամոքսահյութի բարձր թթվայնության, ստամոքսաբորբի, խոլեցիստիտի և հեպատիտի առկայության դեպքում մանդարինի օգտագործումը ցանկալի չէ:
Մանդարինի հյութը կարող է պայքարել ջերմության դեմ, հագեցնել ծարավը, մաքրել հեղձուկով և բրոնխիտով հիվանդների թոքերը, ինչպես նաև վերականգնել ստամոքսի և աղիների միկրոֆլորան:
Մանդարինի կեղևից ստացված հյութը նպաստում է ախորժակի լավացմանը, իսկ եփուկը փափկացնում է հազը: Մանդարինի եթերայուղը լավագույն միջոցն է ընկճախտի և վատ տրամադրության դեմ:
Մանդարինի յուղը շատ է կիրառվում կոսմետոլոգիայում: Այն օգտակար է տարբեր տեսակի մաշկերի և բոլոր տարիքային խմբերի համար: Արդյունավետորեն պայքարում է կնճիռների դեմ, հանգստացնում է նաև զգայուն մաշկը: Մանդարինի յուղի օգնությամբ կարելի է ազատվել նաև ցելյուլիտից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր