ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Հաճախակի վիճող ամուսնական զույգերի օրգանիզմում ավելի հաճախ են առաջ գալիս բորբոքային պրոցեսներ
20:00, 04.01.2019 | mamul.am
14930 | 0

Գիտնականների նոր հետազոտությունները կապ են գտել անհաջող ամուսնությունների ու առողջական վատ վիճակի միջև, գրում է Deccan Chronicle-ը:

Հետազոտությանը մասնակցել է ամուսնական 43 զույգ: Նրանց խնդրել են լուծում գտնել այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, որոնք կարող են խիստ տարաձայնություններ առաջացնել: Փորձարկումից առաջ և հետո նրանցից արյան նմուշներ են վերցրել անալիզի համար:

Այն կանայք ու տղամարդիկ, ովքեր հաճախակի են վիճել, արյան մեջ ունեցել են ավելի շատ բակտերիաներ, որոնք հանգեցնում են ստամոքսի հիվանդությունների: Նույնպիսի ցուցանիշներ են գրանցվել նաև այն մարդկանց մոտ, որոնք դժբախտ են ամուսնության մեջ, կամ էլ տառապում են դեպրեսիվ խանգարումներից:

Ընտանեկան սթրեսը հատկապես ուժգին է լինում, քանի որ կողակիցը մարդու թև ու թիկունքն է կյանքում, իսկ չստացված ամուսնությունների դեպքում զուգակիցը վերածվում է սթրեսի աղբյուրի, ինչն էլ հանգեցնում է առողջության վատթարացման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր