ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Առողջարար սննդամթերքներ, որոնք մենք մեծամասամբ օգտագործում ենք սխալ վերամշակմամբ
19:20, 07.01.2019 | mamul.am
20145 | 0

Բազմաթիվ օգտակար սննդամթերքներ, պարզվում է, մարդիկ շատ հաճախ օգտագործում են ոչ ճիշտ, ինչ հետևանքով նվազագույնի են հասցվում կամ էլ առհասարակ վերանում են դրանց օգտակար նյութերը:
Բրոկոլի
Եփման կամ էլ քիչ ջրով եփման ու տապակման ժամանակ կորչում են այս բանջարեղենի բոլոր օգտակար նյութերը: Դրանք պահպանելու համար պետք է բրոկոլին խաշել գոլորշու վրա կամ էլ օգտագործել հում վիճակով:
Ելակ
Այն ձեռք բերելուց հետո մի շտապեք անմիջապես հեռացնել պտղակոթերը, քանի որ դրա, ինչպես նաև կտրտելու հետևանքով այս հատապտուղը կորցնում է իր վիտամինների մեծ մասը: Եվ հիշեք՝ ամենաօգտակար ելակը վաճառվում է միայն համապատասխան սեզոնին:
Սև թեյ
Սև թեյի օգտակար հատկությունները կորչում են, երբ դրան կաթ են ավելացնում:
Կտավատի սերմեր
Այս հիանալի սերմերը պարունակում են թաղանթանյութ, օմեգա-3 ճարպաթթուներ, հակաօքսիդանտներ: Սակայն կտավատի սերմերը սովորական օգտագործման, կամ էլ կեֆիրի ու յոգուրտի հետ օգտագործման դեպքում գործնականորեն չեն կիրառվում, ուստի դրանք պետք է փոշիացնել նոր ուտել:
Սպանախ
Այս կանաչեղենի օգտակար հատկությունները պահպանելու համար պետք է այն կամ շոգեխաշել կամ էլ թեթևակի տապակել շիկացած թավայի վրա, բայց այնպես, որ այն մնա փոքր-ինչ խրթխրթան:
Սխտոր
Սխտորից առավելագույն օգուտ ստանալու համար ճզմեք այն և թողեք 10 րոպե, ինչից հետո նոր ավելացրեք ուտեստներին:
Լոլիկներ
Լոլիկները պարունակում են լիկոպին հակաօքսիդանտը, որը պաշտպանում է անոթները, կանխում աթերոսկլերոզի առաջացումը: Լոլիկներից առավելագույն օգուտ ստանալու համար պետք է դրանք ենթարկել ջերմային մշակման:
Յոգուրտ
Բացելով յոգուրտը՝ դեն մի նետեք երեսին հավաքված շիճուկն, այլ խառնեք ընդհանուրի հետ ու կերեք:
Հացահատիկային ու լոբազգի մշակաբույսեր
Չվերամշակված հացահատիկները և չորացված լոբազգիներն իրենց թաղանթի մեջ պարունակում են ֆիտատներ՝ հակաօքսիդանտներ, որոնք, շփման մեջ մտնելով վիտամինների և հանքանյութերի հետ, խանգարում են դրանց ամբողջական յուրացմանը: Ուստի միշտ պետք է լոբազգիներն ու հացահատիկային բույսերը պատրաստելուն նախորդող գիշերը թրջել ջրի մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր