ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Nissan-ի մեքենաները կկարողանան «տեսնել»՝ ինչ կա անկյուններից այնկողմ
22:10, 04.01.2019 | mamul.am
11911 | 0

Nissan ընկերությունը նախանշել է I2V (Invisible-to-Visible) նոր ավտոմոբիլային համակարգը, որը միավորում է իրական և վիրտուալ աշխարհները՝ հնարավորություն տալով տեսնել «անտեսանելին»:

Տեխնոլոգիայի պրեմիերան կկայանա հունվարի 7-ին՝ CES սպառողական ցուցահանդեսի ժամանակ:

I2V համակարգը կարողանում է միավորել տվիչների և ամպային պահոցի տեղեկատվությունը: Այսպիսով, այն կարողանում է ինչպես վերահսկել մեքենայի շուրջ տարածությունը, այնպես էլ կանխատեսել, թե ինչ է սպասում մեքենային առաջիկայում:

Օրինակ, համակարգը թույլ է տալիս վարորդին տեսնել այն, ինչը գտնվում է անկյան տակ, կամ էլ՝ հաջորդ խաչմերուկում, ինչպես նաև՝ տալ հուշումներ ճանապարհային նշանների և հետիոտնային անցումների մասին:

Ի լրումն այս ամենի, համակարգը կարող է հետևել վարորդի առողջական վիճակին և որոշել, թե երբ է նա օգնության կարիք զգում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր