ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է
13:50, 07.01.2019 | mamul.am
5302 | 1

Այսօր ծննդյան 43-րդ տարեդարձն է նշում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։ Վախթանգ՝ Վիկ, Դարչինյանը ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին՝ Վանաձորում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1983 թվականին՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։ Վիկը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր