ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Էս արդեն լկտիության գագաթնակետն է». օգտատերերի ահազանգը
01:05, 09.01.2019 | mamul.am
17333 | 3

Ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Չիլինգարյանը «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբում Երևանի փողոցներում խախտումներով կայանած մեքենաների լուսանկար է հրապարակել և մեկնաբանել. «Վերջիվերջո, ով պետք է զբաղվի այս կարգազանցներով: Էս արդեն լկտիության գագաթնակետն է, համարները թաքցրած, երկու շարքով կայանել տրանսպորտի կանգառի տարածքում, ինչի պատճառով տրանսպորտը երկրորդ, երրորդ շարքում է կանգառ կատարում, առաջացնելով խցանում: Ճանապարհային Ոստիկանություն, ի՞նչն է պատճառը, որ կիրառվում են երկակի ստանդարտներ տարբեր վարորդների նկատմամբ: երբ մի մեքենա կանգնում է Հանրապետության Հրապարակի տուրիստական ավտոբուսների տարածքում, միանգամից տարհանվում է և տեղափոխվում տուգանային հրապարակ, իսկ մեկ անգամ նույնիսկ չեմ տեսել, որ մի որևէ մեքենա, տաքսի տուգանվի, կամ առավել ևս, տեղափոխվի տուգանային այս խախտումների համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր