ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պատգամավորներին մանդատներ կհանձնի Սարահարթի 103-ամյա բնակչուհին
00:10, 10.01.2019 | mamul.am
8565 | 6

Վաղը՝ հունվարի 10-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին մանդատները հանձնելու է Հայաստանի ամենատարեց ընտրողներից Բավական Փիլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանի փոխանցմամբ՝ Բավական Փիլոյանը 103 տարեկան է, բնակվում է Լոռու մարզի Սարահաթ համայնքում: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք նման տարիք ունեցող քաղաքացին կարող է մանդատները հանձնել, Մուկուչյանը պատասխանեց. «Դե կտեսնենք, ի վիճակի՞ է, թե՝ ոչ, իրազեկել ենք, սպասում ենք»:

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատները հանդիսավոր հանձնվելու են հունվարի 10-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նախատեսվում է, որ Բավականի Փիլոյանից զատ պատգամավորներին մանդատներ կհանձնեն եւս 27 ընտրողներ, որոնք մասնակցել են 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Հայաստանի տասներեք տարածքային ընտրատեղամասերից պատահական սկզբունքով ընտրվել է երկու հոգի: Մանդատներ բաժանողների մեջ կան նաեւ քաղաքացիներ, որոնք առաջին անգամ են քվեարկությանը մասնակցել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր