ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Նոր «տարերային աղետ» Արմավիրի գյուղացիության համար. «Ժամանակ»
09:45, 10.01.2019 | mamul.am
5495 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը:

Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ և հովանավորներ: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն այս պաշտոնի համար լոբբինգ է անում իր մերձավոր Սիրաք Սարգսյանի համար: Սարգսյանը բավական խոսուն կենսագրություն ունի: Թավշյա հեղափոխությունից հետո չկարողացավ ընտրվել Դալարիկի համայնքապետ, հետո չընտրվեց ԱԺ պատգամավոր, հույս ունենք, որ կտապալվի նաև այս ընտրություններում, այլապես Արմավիրի գյուղացիությանը կարկուտից ու ցրտահարությունից բացի, ևս մեկ տարերային աղետ է սպասում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր