ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
ՊԵԿ նախագահը՝ 2018-ի հարկային մուտքերի մասին
13:05, 10.01.2019 | mamul.am
3293 | 0

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով անցած տարվա բյուջեի և հարկային մուտքերի ցուցանիշների ամփոփմանը ասել է. «Տարվա սկիզբից դեռ մի քանի օր է անցել և, բնականաբար, այս պահին թվեր չեմ հնչեցնի, կհնչեցնենք մի քանի օր հետո: Մի բան ուղղակի կասեմ` եթե զուտ հարկերի հոսքերի տեսանկյունով վերցնենք, այսինքն համեմատելով 2017-ը 2018-ի հոսքերի հետ, ապա մուտքերի հաշվին շուրջ 15%-ով գերակատարվել է հոսքային պլանը: Բայց միաժամանակ ավելացված արժեքի հարկ-եկամտային հարկի վերադարձի ցուցանիշը եղել է 67 միլիարդ, 2018-ին` 97 միլիարդ: Տարեսկզբին անցումային գերավճարի գումարի թիվը 2018թ-ի հունվարի մեկի դրությամբ կազմել է 133 միլիարդ, դեկտեմբերի վերջի դրությամբ, չհաշված գանձապետական հաշվի մնացորդը, այդ նույն ցուցանիշը դարձել է 21 միլիարդ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր