ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Ռեստորանների խնդրի հետ կապված՝ ի՞նչ լուծում է առաջարկում Դավիթ Անանյանը
14:00, 10.01.2019 | mamul.am
3325 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռեստորանների հայկական միությունը որոշել էր բողոքի ակցիա անցկանել՝ ընդդեմ սննդի ոլորտի հարկման նոր քաղաքականության: Լրագրողները, Կառավարության նիստից հետո, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից փորձեցին պարզել, թե ռեստորանների խնդրի հետ կապված ի՞նչ առաջարկներ կամ լուծումներ կան: «Մենք հանդիպել ենք ոլորտի ներկայացուցիչների հետ և նրանց մտահոգությունները ես ներկայացրել եմ պարոն վարչապետին: Լինելու է նաև հանդիպում՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների, Ֆինանսների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդ քննարկման ժամանակ, կարծում եմ, որ որևէ կոնսենսուսային առաջարկի կգանք: Ես կասեմ, որ ոլորտում կան բարեխիղճ հարկ վճարողներ և ոչ այնքան բարեխիղճներ: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ գրեթե ստվեր չկա կամ ստվերը վերահսկելի է: Բարեխիղճ հարկ վճարողների մոտ հարկային բեռը մի քանի անգամ ավելացել է՝ համեմատած նախկինում գործող արտոնագրային վճարի կամ արտոնագրային հարկի մեխանիզմի հետ: Կառավարությունը և բիզնեսը պետք է նստեն և իրար հետ որոշեն` ո՞րն է այն բեռը, որ այսօր կարող է տուրիզմի, գյուղատնտեսությանը նպաստող այս շատ կարևոր ճյուղի հարկային բեռը որոշակի բարձրացնել կամ՝ չբարձրացնելու պայմաններում, որևէ ռիսկեր չպարունակել»,- նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր