ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը
00:05, 11.01.2019 | mamul.am
3638 | 0

Լեզվի կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը. «Թուրքիայում մեկնարկել է հայալեզու հեռուստաալիքի աշխատանքը. Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք: «Լույս» թերթի համանուն եթերի աշխատանքային մեկնարկը տրվել է հայկական եկեղեցիներից՝ սուրբծննդյան տոնակատարության օրը: Պաշտոնական հեռարձակումը կլինի շատ շուտով: «Լույս» լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալի խոսքով՝ Թուրքիայի եթերն ապահովելու է հայերեն և թուրքերեն բարձրորակ հեռարձակում: Օրական երեք անգամ կտրվի լուրերի երկլեզու թողարկում, կլինեն մշակույթին, սպորտին, առողջապահությանը, տնտեսությանն ու քաղաքականությանը վերաբերող հաղորդումներ, ուղիղ միացմամբ բանավիճային ծրագրեր, ինչպես նաև հատուկ եթերներ՝ կապված հայ համայնքի համար կարևոր տոների կամ իրադարձությունների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր