ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վայոց Ձորում նկարահանված ընձառյուծը «Խոսրովի անտառ»-ում գտնվող ընձառյուծը չէ
22:30, 10.01.2019 | mamul.am
16797 | 0

«Խոսրովի անտառ» պետական արգելոցն, անդրադառնալով 09.01.2019թ. Լուրեր 1 TV (Լուրեր)-ի կողմից «Խոսրովի արգելոցում նկատված ընձառյուծը հասել է Վայոց ձորի մարզ» տարածված տեսանյութին, տեղեկացնում է, որ 2018թ. հունվարի 23-ից մինչ օրս կովկասյան ընձառյուծը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Համապատասխան մասնագետները անցկացրել են համեմատականներ երկու ընձառյուծների միջև, և պարզել, որ Վայոց Ձորում նկարահանված ընձառյուծը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում գտնվող ընձառյուծը չէ, այլ ուրիշ կենադանի է՝ երիտասարդ, բայց ոչ 5-6 տարեկան: «Միաժամանակ հայտնում ենք, որ կերի բազայի առկայությունը, խստացված հսկողությունը նպաստում են կովկասյան ընձառյուծի մշտական բնակությանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Այն տարածքներում որտեղ նկատվել է ընձառյուծն արգելվում է նաև զբոսաշրջիկների մուտքը:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ը շատ ուրախ է, որ Վայոց Ձորի տարածքում ևս հայտնվել է մեկ այլ ընձառյուծ:
Հպարտ ենք, որ 2019 թվականը ՀՀ հրչակվել է կովկասյան ընձառյուծի տարի՝ ի պատիվ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հայտնված Լեոի (կովկասյան ընձառյուծ)»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր