ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սփյուռքի նախարարությունում աշխատողներին հաթաթա են տվել. «Իրատես»
09:40, 11.01.2019 | mamul.am
3992 | 0

«Իրատես»-ը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»: «Իրատեսի» հետ զրույցում նախարարության մի քանի աշխատակիցներ ասացին, որ նախարարի ու փոխնախարարի հանդիմանումներին աշխատակիցները չեն առարկել:

«Բոլորս էլ ճնշված էինք, բոլորս էլ մեր հոգսերն ունենք, վարկերի տակ ենք, ու այդ պահին մտածում էինք գոնե մինչև նոր տարին աշխատանքից չզրկվելու մասին: Նախարարն ու փոխնախարարը մեզ ասացին, որ «եթե ձեզ թվում է, թե մենք պետք է դուրս գանք ու կառավարության դիմաց ցույց անենք մեր իսկ թիմի կամ թիմակցի դեմ (Արարատ Միրզոյանին նկատի ունեին), ապա չարաչար սխալվում եք»,- ասաց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր