ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է». Արամ Սարգսյան
14:10, 11.01.2019 | mamul.am
4224 | 1

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 7-րդ գումարման Աժ պատգամավորներն ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները: Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ` արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման Աժ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր