ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը
10:50, 11.01.2019 | mamul.am
7882 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ գումարը, հաղորդում է NBC-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփին առաջարկել են գումար վերցնել երկրի ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի հիմնադրամներից:

Պատի կառուցման ֆինանսավորման հնարավոր աղբյուրի մասին ճեպազրույցի ժամանակ պատմել են Պենտագոնի պաշտոնյաները:

Նշվում է, որ ԱՄՆ-ի ողջ տարածքում քաղաքացիական ինժեներական և վերականգնողական աշխատանքների համար նախատեսված չօգտագործված միջոցների ծավալը կազմում է 13,9 միլիարդ դոլար: Այդ հիմնադրամներից ֆինանսավորվում են նաև բնական աղետներից տուժած շրջանները:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր: Նախօրեին Թրամփը դեմոկրատների հետ այդ հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» էր անվանել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր