ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Գրիգոր Նարեկացի» ծննդատանը նորածին է մահացել. հայրը մեղադրում է մանկաբարձ-գինեկոլոգին
10:55, 11.01.2019 | mamul.am
5603 | 0

Այսօր՝ հունվարի 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Շահվալադյանը և հայտնել, որ ժամեր առաջ «Գրիգոր Նարեկացի» ծննդատանը երեխան մահացել է և դա եղել է բժիշկների ոչ ճիշտ աշխատանքի պատճառով, հայտնում է Shamshyan.com-ը։ Ահազանգով մեկնած Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչին Հ. Շահվալադյանը հայտնել է, որ հունվարի 10-ին նշված ծննդատանը, որը գտնվում է Նոր Արեշ թաղամասում, կինը՝ 28-ամյա Նարինե Սարգսյանը, ծննդաբերելու ժամանակ իմացել է, որ երեխան մահացել է։ Հայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխայի մահվան մեջ մեղավորը նշված ծննդատան մանկաբարձ-գինեեկոլոգն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մանկաբարձ-գինեկոլոգը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 43-ամյա Արման Մարգարյանն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր