Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 481.57, EUR 536.23, RUB 7.42, GBP 620.02
+13 °C, +4 °C ... +15 °C Վաղը`+17 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակը` Արմեն Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին
13:05, 11.01.2019

1996-ին Երևանի պետական բժշկական համալսարանի դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին.

Մեծարգո պարոնայք, մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները` ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինն արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենն իր կողակցին տուն վերադարձնելու համար: Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։

Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝Ելենա Աղաջանովա»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր