ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Սո՛ւտ է. եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի». Դավիթ Սանասարյան
14:20, 11.01.2019 | mamul.am
11973 | 5

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին Իոսիֆ Աղաջանովի հոր բաց նամակի վերաբերյալ հարց ուղղեցին. «Որքանո՞վ է ճիշտ այն տեղեկատվությունը, որ Ձեր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազդել է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ազատ արձակման դիմումի վրա»:

Պատասխանելով հարցին, Դ. Սանասարյանն ասաց, որ նման բան չկա. «Նախ՝ ես հպարատանում եմ իմ մամուլի խոսնակով, նրա ծառայությունը բավականին բարձր եմ գնահատում: Ասեմ, որ նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողության ծառայությունների ֆունկցիաների մեջ է: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել: Այս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում: Նրանց նպատակը մեկն է...»: Թե որն է նպատակը՝ Դ. Սանասարյանը խորհուրդ տվեց նրանց հարցնել:

Հարցին՝ արդյոք ճնշումնե՞ր են գործադրում արդարադատության նախարարության վրա, բանախոսը վստահեցրեց, որ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. «Եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի»,- եզրափակեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր