ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Տոկիո-2020-ի ընտրության ընթացքում կոռուպցիայի դեպք է բացահայտվել
14:50, 11.01.2019 | mamul.am
2131 | 0

Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Ցունեկաձու Տակեդեին մեղադրում են կոռուպցիայի համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆրանսիացի քննիչները հանգել են այն եզրակացության, որ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրելիս պաշտոնյան բանկային գաղտնի գործարքներ է իրականացրել։ Փարիզի օրինապահ մարմինները համոզված են, որ դրանք կապված են Տոկիոյի՝ 2013-ին կայացած ընտրություններում հաղթանակի հետ։ Գործարքների շնորհիվ գնվել են աֆրիկյան ներկայացուցիչների ձայները։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր