Mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 487.43, EUR 551.53, RUB 7.36, GBP 629.32
0 °C, -2 °C ... +7 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել ՀՔԾ
15:20, 11.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից նախօրեին ներկայացվել է հերթական միջնորդությունը: Ի տարբերություն Հատուկ քննչական ծառայության գործելաոճի, այն է՝ ներկայացնել միակողմանի և խիստ սահմանափակ տեղեկատվություն, որը հնարավորություն չի տալիս անկողմնական դիտորդի մոտ ընդհանուր պատկեր ձևավորել Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործի վերաբերյալ, պաշտպանական խումբն այսուհետ պարբերաբար հանրությանը կիրազեկի ինչպես արդեն ներկայացված, այնպես էլ՝ ներկայացվելիք միջնորդությունների և բողոքների բովանդակության, դրանց ընթացքի և պատասխանների մասին այնքանով, որքանով դրանք չեն պարունակի նախաքննական գաղտնիք:

Տեղեկացնում ենք, որ հունվարի 9-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ՀՔԾ քննիչին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր