ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ռուսաստանի հայերի մուտքի արգելքն Ադրբեջան կոպիտ խախտում է». Զախարովա
15:40, 11.01.2019 | mamul.am
7212 | 2

Ազգային պատկանելությամբ Ադրբեջանից Ռուսաստանի քաղաքացիների արտաքսումն իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այդ երկիր հայերի մուտքի արգելքի հետ կապված բողոքների մասին հարցին:

Ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի քաղաքացի Քրիստինե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 13 ժամ է անցկացրել Բաքվի Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում: Նա ցանկացել է իր ընկերների հետ ամանորյա տոները նշել Ադրբեջանում, սակայն անձնագրային բաժնում նրան անմիջապես կանգնեցրել են: Նա նաև հայտնել է, որ թույլ չեն տվել Բաքու մուտք գործել ևս մեկ ընտանիքի՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով:

«Սոցցանցերում տոների ընթացքում բազմաթիվ հաղորդագրություններ եմ տեսել, նախկինում ևս նման հաղորդագրություններ են տարածվել: Մշտապես այդ հարցն ուղղել ենք ադրբեջանական կողմին՝ ասելով, որ նման դեպքերը, ցավոք, դառնում են ավանդույթ, և դրանք ճիշտ չեն»,- ասել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ-ի տվյալներով՝ անցած տարի ազգային պատկանելությամբ Ադրբեջան մուտքի արգելքի առնվազն 16 դեպք է գրանցվել:

«Այդ փաստերը, մեր տեսանկյունից, ՌԴ քաղաքացիների իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Զախարովան: Նրա խոսքով՝ դրանք հակասում են ռուս-ադրբեջանական պայմանագրերի և համաձայնությունների տառին և ոգուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր