ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Երևանում այս տարի կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ
19:10, 11.01.2019 | mamul.am
3779 | 0

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունվարի 11-ին տեղի է ունեցել համընդհանուր ներառական կրթությանն անցման ծրագրերի համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ, որը վարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են՝ ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և զարգացման, առողջապահության նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր երեխայի կարիքին համապատասխանկրթություն կազմակերպել՝ որպես նպատակ ամրագրելով կրթական ծառայությունների որակիբերալավումը»:

Նիստի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքի դպրոցների՝ համընդհանուր ներառական կրթության անցման հայեցակարգն ու ծրագիրը: Ըստ սահմանված ժամանակացույցի` 2019 թվականի ընթացքում Երևանում նախատեսվում է անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Այդ նպատակով ներկայումս մայրաքաղաքում գործող 11 հատուկ դպրոցները վերակազմակերպվելու են ռեսուրս-կենտրոնների և մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնների: Կատարվելու է հատուկ և ընդհանուր հանրակրթական դպրոցների աշակերտների կրթական կարիքների առաջնային գնահատում և, ըստ երեխայի կրթական կարիքի, ուղղորդում դեպի հանրակրթական դպրոց կամ վերոնշյալ կենտրոններ:

Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսվող համընդհանուր ներառման ժամանակացույցին և դրանից բխող մի շարք խնդիրների:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր