ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
SpaceX-ն աշխատանքից կազատի 600 աշխատակցի և կօգնի նրանց աշխատանք գտնել
12:35, 12.01.2019 | mamul.am
8091 | 0

Տիեզերական տեխնիկա արտադրող SpaceX ամերիկյան ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարն է միլիարդատեր Իլոն Մասքը, հայտարարել է աշխատակիցների թվի կրճատման մասին՝ «իր առջև դրված բարդ խնդիրների պատճառով», հաղորդում է Gazeta-ն:

Այդ ծրագրերի մասին տեղեկացնող նամակը, Los Angeles Times-ի տեղեկացմամբ, աշխատակիցներին է ուղարկել ընկերության տնօրեն Գվին Շոթվելը: «Բարդ, բայց անհրաժեշտ որոշում էր»,- գրել է նա:

Նշվում է, որ աշխատանքից կազատվի ավելի քան 600 աշխատակից:

SpaceX-ի ղեկավարության նամակում ասվում է, որ աշխատակիցներին կտրամադրվեն 8-ամսյա վճարումները, և ընկերությունը նրանց կօգնի աշխատանք գտնելու հարցում:

Հաղորդվում է նաև, որ անձնակազմի թվի կրճատումը չի ազդի արտադրության աճին և հրթիռների արձակման հաճախականությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր