ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքրիկ Երգիչների շենքը (#Արամի23) վթարային է դարձել անմիջապես հարակից հողակտորում ստորգետնյա ավտոկայանատեղիի համար փորված փոսորակի հետևանքով: Ստորգետնյա ավտոկայանատեղիի շինթույլտվությունը տվել է Երևանի քաղաքապետարանը (Տարոն Մարգարյանի ժամանակ) և հետևաբար վթարային վիճակի համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը (որպես իրավահաջորդ)․ անհասկանալի է պարոն Մեսչյանի մշակույթի նախարարությանը մեղադրելն այն պարագայում, որ մշակույթի նախարարությունն արել է իր լիազորությունների սահմաններում ամեն հնարավոր և անհնարին բան, որպեսզի խուսափենք այս իրավիճակից: |