Էջմիածինում բողոքի ակցիայի մասնակից այս երիտասարդը բարձրախոսով առաջարկեց քայլերթով շարժվել դեպի Մանվել Գրիգորյանի տուն՝ ակցիան այնտեղ շարունակելու համար: «Մանվել Գրիգորյանը հիմա իրա տան մեջ ոտերը դրել ա տաք ջուր, վայելում ա: Կոչ եմ անում հավաքվենք, էթանք Մանվելի տան դեմը հավաքվենք, ու նենց բունտ անենք, որ վախից տակն անի»,- հայտարարեց նա, սակայն հավաքվածները չհամաձայնեցին։ Արդեն տեղեկացրել էինք, որ ցուցարարները փակել են օդանավակայան տանող ճանապարհը: |