ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Եվրոպայում հավանություն են տվել «Ռուսալ»-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը
14:20, 12.01.2019 | mamul.am
7810 | 0

Եվրոպացի դիվանագետները հավանություն են տվել «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկմանը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ամերիկացի սենատորներին ուղղված նամակը:

Նշվում է, որ փաստաթուղթը ստորագրել են Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի և Շվեդիայի դեսպանները: Նրանց է միացել նաև ԱՄՆ-ում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը:

«Ողջունում ենք գանձապետարանի վերջին գործողությունները՝ կապված «Ռուսալ» և «En+» ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների չեղարկման հետ»,- ասվում է նամակում:

Նրանց կարծիքով՝ այդ ընկերությունների նկատմամբ սահմանափակող միջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ ալյումինի ոլորտի վրա: Բացի այդ, համաձայն դիվանագետների հաշվարկների, մոտ 75 հազար մարդ կարող է մնալ առանց ապրուստի միջոցների:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ ընկերությունների բաժնետոմսերը թանկացել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր