Ադրբեջանի իրավապահ մարմիններն արտաքսել են Ռուսաստանի 9 քաղաքացու՝ երկրում քրիստոնեություն քարոզելու համար: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՆԳՆ-ն: Վերջինի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «ոստիկանության, պետական անվտանգության ծառայության և կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի հարցերով պետական հանձնաժողովի համատեղ ջանքերով պարզվել է, որ Բաքվի Բինաղադիի շրջանի տներից մեկում Ռուսաստանի Դաշնության 9 քաղաքացիներ անօրինական կրոնական հավաքներ են անցկացնում»: Ադրբեջանցի իրավապահները հայտնել են նաև, որ խուզարկության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է քրիստոնեություն քարոզող 5 գիրք, 113 սկավառակ և ավելի քան 28 հազար այցեքարտ: |