ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է
16:50, 12.01.2019 | mamul.am
10604 | 0

Փարիզում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց թվում՝ հրշեջ ծառայության 2 աշխատակից: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Քասթաները, հաղորդում է Le Figaro-ն: Վիրավորների թիվը հասնում է 36-ի:

Ավելի վաղ հաղորդվել է 1 զոհի և 20 վիրավորի մասին:

12 մարդ լուրջ վնասվածք է ստացել, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այդ թվում՝ 2 հրշեջի:

Ոստիկանության վարկածով՝ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր