ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Թրամփն Էրդողանին խնդրել է վատ չվերաբերվել քրդերին». Սպիտակ տուն
11:00, 15.01.2019 | mamul.am
10380 | 0

Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, որի ընթացքում Թուրքիային խնդրել է վատ չվերաբերվել քրդերին, փոխանցում է ТАСС-ը:

«Նախագահ Թրամփը ցանկություն է հայտնել համատեղ աշխատել, որպեսզի լուծվեն Թուրքիայի մտահոգությունները՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության խնդիրների հետ: Ընդ որում նախագահն ընդգծել է, որ Թուրքիան չպետք է վատ վերաբերվի քրդերին, որոնց հետ ԱՄՆ-ն պայքարում էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ»,- ասվում է ԱՄՆ նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի ղեկավարն այսօր Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնի իր թուրք գործընկերոջ հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, ԱՄՆ նախագահը սպառնացել էր տնտեսապես ոչնչացնել Թուրքիան, եթե վերջինը որոշի հարձակում գործել Սիրիայի քրդերի վրա: Անկարան պատասխանել էր այդ սպառնալիքներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր