ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե տեսանյութն ուշադիր նայեք, ապա ինքներդ էլ կհամոզվեք». Կարպիս Փաշոյան
15:15, 16.01.2019 | mamul.am
6010 | 0

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդարության դեմ չմեղանչելու համար արձանագրենք, որ Փաշինյանի «դուք փողոց փակելու լիազորություն չունեք» հորդորը ուղղված էր ոչ թե ժողովրդին, այլ այն կլանային խմբավորումներին, որոնք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: Եթե տեսանյութն ուշադիր նայեք, ապա ինքներդ էլ կհամոզվեք: Խոսքը «Ճոյտի», «դոն Պիպոյի» և նմանատիպ կերպարների մասին է:

Այո՛, ես պարբերաբար քննադատում եմ իշխանություններին, լավ եմ անում, բայց չի կարելի քննադատությունն ինքնանպատակ դարձնել ու բառախաղի միջոցով կառչել մարդու արտաբերած մտքերից: Դա արդեն ոչ թե քննադատություն է, այլ՝ լղոզված բառաորս:

Եկեք իշխանություներին քննադատենք ըստ էության և ըստ անհրաժեշտության, հատկապես, որ խնդիրները չափազանց շատ են:

Այո՛, իսկապես ճոյտերն ու դոն պիպոները, ինչպես նաև նրանց կողմից ներդրված աշխուժակները փողոց փակելու լիազորություն չունեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր