ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը հանդիպել է Դել Բոսկեի, Սիմեոնեի, Յերոյի հետ
11:30, 16.01.2019 | mamul.am
3571 | 1

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, և գլխավոր մարզչի օգնականներ Սուրեն Չախալյանը և Աշոտ Ավետիսյանը, մեկնել են Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ դիտարկելու «Ռեալ» և «Աթլետիկո» ակումբներում մարզումային գործընթացը և մարզումային շաբաթական ցիկլի կազմակերպումը: Իսպանիայում նրանց են միացել ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն:

Հունվարի 15-ին մեր մարզիչներն այցելել են Մադրիդի «Աթլետիկո» ակումբի մարզաբազա և հետևել թիմի մարզումային գործընթացին: Մարզումից հետո մեր մարզիչները հանդիպել են «Աթլետիկո» թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կապված «Աթլետիկո» թիմի խաղային փիլիսոփայության և ժամանակակից ֆուտբոլի միտումների հետ:

Երեկոյան կայացել է ճաշկերույթ, որին մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամները, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, ինչպես նաև լեգենդար մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, նրա օգնական Տոնի Գրանդեն և լեգենդար ֆուտբոլիստ Ֆերնանդո Յերոն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը: Օրն ավարտվել է Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի թանգարան կատարած այցելությամբ:

Հունվարի 16-ին մեր մարզիչներին ևս սպասվում է հագեցած օր, որի մանրամասները կներկայացնենք արդեն վաղը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր