ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը
12:30, 16.01.2019 | mamul.am
2545 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։

Դատաքննությունն այսօր սկսվել է ամբաստանյալների կողմից ակցիայով. նրանք ձեռքներին պահել են բոլոր ամբաստանյալների լուսանկարները և պահանջում են նրանց նկատմամբ անցումային արդարադատություն իրականացնել:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր