ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մահացել է արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը
14:15, 16.01.2019 | mamul.am
2622 | 0

«Հեռացավ լեգենդը, նվիրյալը, մեծ արվեստագետը, մեր Ռաֆայել Ջրբաշյանը…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Ռաֆայել Ջրբաշյանը 96 տարեկան էր։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից մինև 2018 թվականը դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր