ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Ռ. Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ կալանքը երկարաձգելու որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին
15:40, 16.01.2019 | mamul.am
2483 | 2

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը: Դատավոր Արթուր Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

«Երկու միջնորդությունների քննարկումն ավարտվեց, կողմերն իրենց դիրքորոշումներն արտահայտեցին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին՝ ժամը 17։30-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։

Հիշեցնենք, որ այսօր Ռ. Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը հայտնել է, որ պատրաստվում են ՄԻԵԴ ներկայացնել թվով երրորդ բողոքը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր