ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Սկսվել է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ. եկամուտների հայտարարագրման գործընթացը». Հայկ Խանումյան
03:15, 17.01.2019 | mamul.am
2650 | 0

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սկսվել է բարձրաստիճան պաշտոնյաների 2018թ. եկամուտների հայտարարագրման գործընթացը: Այսպես, 2018թ. ես ունեցել եմ 5.894.500 դրամ եկամուտ ստացված ԱԺ պատգամավորի իմ աշխատավարձից և ներկայացուցչական ծախսերի փոխհատուցումից, կնոջս եկամուտը կազմել է 1.538.000 դրամ, ստացված աշխատավարձից: Հայտարարագրել ենք Ստեփանակերտ քաղաքի 62 քառակուսի մետրանոց մեր բնակարանը, որը գնել ենք 2013թ. հիպոթեքային վարկով: Վարկի գումարը եղել է 27.200 դոլար, որից մինչ այժմ մարել ենք 10.600 դոլարը, բնակարանը գնելիս վերցրել ենք նաև 1.500.000 դրամի փոխառություն, որից մարել ենք 550.000-ը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր