ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Արարատ»-ը հայտարարություն է տարածել
18:30, 16.01.2019 | mamul.am
3100 | 0

«Արարատ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել. «Ի պատասխան «Արարատ»-ի մարզիչ Տիգրան Եսայանին բերման ենթարկելու լուրին

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքը հայտնել էր, որ հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին դիմել է ոստիկանություն և հայտնել՝ Վաղարշյան 1 հասցեի բակում մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: Պարզվում է, որ այդ շենքի բակում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ կրակոցներ են արձակվել:

Տեղեկացնում ենք, որ մեր ակումբի մարզիչ Տիգրան Եսայանը ոչ մի կապ չունի տվյալ վիճաբանության հետ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել Վաղարշյան 1 հասցեում, որտեղ բնակվում է մեր ակումբի մարզիչը: Տիգրան Եսայանը Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ներկայացել է որպես վկա և կես ժամ անց հեռացել է ոստիկանության բաժանմունքից:

Տիգրան Եսայանը Ձորաղբյուրում մասնակցում է «Արարատ»-ի ուսումնամարզական հավաքին և թիմին պատրաստում է մրցաշրջանի երկրորդ հատվածին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր