ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ականի պայթյունից վիրավորվածի ինքնությունը հայտնի է. նա կորցրել է ոտնաթաթը
22:05, 16.01.2019 | mamul.am
3970 | 0

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ականի պայթյունից վիրավորվել էր Բարեկամավանի բնակիչներից մեկը: MAMUL.am-ին հաջողվեց մանրամասներ պարզել: Մեզ հետ զրույցում Կոթիի բնակչ, Ազգային գվարդիայի անդամ Վահան Ազիբեկյանը հայտնեց, որ վիրավորվածը Բարեկամավանի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանն է, ով հոգեկան խնդիրներ ունի: Միքայելյանը մոտեցել է սահմանին, փշալարը անցել, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել և ոտնաթաթը կորցրել։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00-ի սահմաններում:

Ներկա պահին Նոյեմբերյանի հոսպիտալում վիրահատում են Արման Միքայելյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր