MAMUL.am-ի տրամադրության տակ են հայտնվել այսօր ականի պայթյունից վիրավորված բարեկամավանցու՝ Արման Խալաթի Միքայելյանի լուսանկարները: Լուսանկաներն արվել են 2017 թվականին, այն մեզ է տրամադրել Կոթի գյուղի բնակիչ Վահան Ազիբեկյանը: Ինչպես արդեն հայտնել ենք, վիրավորվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Միքայելյանը մոտեցել է սահմանին, փշալարը անցել, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել և ոտնաթաթը կորցրել։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18:00-ի սահմաններում: |