Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքովս մի քանի տեղ ընկավ` մի քանի ցնորամիտներ ասում են, որ դեռ էրնեկ կտանք նախկիններին: 1. Ներկաները վրիպում են-նախկիները սպանում էին 2. Ներկաները ռեստորանում խաշ են ուտում-նրանք ռեստորանի մեջ փայ էին մտնում: 3.Ներկաները կարող են իրենց թույլ տալ ցմահ ազատազրկվածի ազատման վերաբերյալ դիսկուրս- նախկինները մարդասպաններին պաշտոն էին տալիս 4. Ներկաների թիմում կան եզակի պատեհապաշտներ-նախկինների թիմում կային եզակի կարգին մարդիկ 5. Ներկաները մեդիային քննադատում են-նախկինները՝ կաշառում 6. Ներկաներն ասում են՝ ՀԴՄ խփեք-նախկիններն ունեին Արմեն Ավետիսյան և Գագիկ Խաչատրյան 7. Ներկաներն օպտիմալացնում են Սփյուռքի նախարարությունը-նախկիններն որտեղ սփյուռքահայ էին տեսնում, տեղում՝ ունեզրկում 8. Ներկաները քաղաքական հակառակորդներին քննադատում են-նախկիները՝ դարձնում հաճախորդ 9. Ներկաները բռնում-գրավով բաց թողնում- նախկիները կամ չէին բռնում, կամ էլ բռնում, բայց կաշառքով էին բաց թողում: 10. Ներկաները Լֆիկին տվել են ստեղծագործելու և բիզնես-ոգեշնչման հնարավորություն-նախկինները Լֆիկին տվել էին մենաշնորհների իրավունք: Էլի կա, բայց հավես չկա) |